Բելառուսի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության և ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ստորաբաժանման հատուկ զորավարժության՝ «Արգելք-2026»-ի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը կայացել է Վիտեբսկ քաղաքի Հաղթանակի հրապարակում՝ «Վիտեբսկի ազատարարներին՝ խորհրդային զինվորներին, պարտիզաններին և ընդհատակյա պայքարի մասնակիցներին» հուշահամալիրի դիմաց։ Այստեղ շարվել են «Անխախտ եղբայրություն-2026» զորավարժությանը մասնակցող զորակազմերի զինծառայողները։
Արարողությանը մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Բելին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Միրլան Թուրգունբեկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուսլան Շպեկբաևը, Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Իլյուկևիչը, Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ռոժնիկը, ինչպես նաև զորախմբերի ղեկավարներն ու հրավիրված այլ անձինք։









