Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։
Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների ու, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։
Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։









