«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի և Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։ Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։
Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում։ Մեզ պատմեցին, որ, իհարկե, կա այլընտրանք՝ Իրանից էլ է բիտում գալիս, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում









