Foto

Լոս Անջելեսի օդանավակայանում «Delta Air Lines»-ի ինքնաթիռը թևով դիպել է «Air Canada»-ի օդանավին

«Delta Air Lines» ավիաընկերության ինքնաթիռն ընթացքի պահին թևի ծայրով դիպել է «Air Canada»-ի ինքնաթիռին, հայտնել են ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից։

««Delta Air Lines»-ի թիվ 7 չվերթն իրականացնող ինքնաթիռը շարժվում էր դեպի թռիչքուղի, երբ նրա ձախ թևի ծայրամասը դիպավ «Air Canada»-ի թիվ 875 չվերթի հորիզոնական կայունարարին», — ասված է հաղորդագրության մեջ։

Ավիացիոն իշխանությունները հավաստիացրել են, որ դեպքի առթիվ քննություն է ընթանում։

Լրատվամիջոցները, հղում անելով երկու ավիաընկերություններին, հայտնում են, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան։