Մոլդովացիները կարող են բախվել էներգիայի պակասի, ուստի նրանք պետք է խնայեն էներգիան՝ անջատումներից խուսափելու համար, հայտարարել է նախագահ Մայա Սանդուն։
Երկուշաբթի օրը Սանդուն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, որպեսզի Մոլդովան հասանելիություն ունենա ջրին, էլեկտրաէներգիային, գազին և վառելիքին, նույնիսկ եթե մենք չենք կարող ազդել գների վրա։ Ամենամեծ ռիսկն այն է, որ մենք կարող ենք մնալ առանց այդ ռեսուրսների անհրաժեշտ ծավալի, ուստի բոլոր ինստիտուտների մոբիլիզացումը կարևոր է», – ասել է Սանդուն Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։









