Մենք բախվում ենք աշխարհաքաղաքական խորը պառակտման, որը կաթվածահար է անում Անվտանգության խորհուրդը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը։
«Գերտերություններն իրենք են ներքաշվում պատերազմների մեջ՝ երբեմն խախտելով միջազգային իրավունքը։
Դա ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, որում միջին հզորության պետությունները կարծում են, թե կարող են անել այն, ինչ ցանկանում են, քանի որ իրենց ոչինչ չի սպառնում։
Մինչդեռ պատերազմները բազմանում և գնալով ավելի բարդ բնույթ են ստանում»,-նշել է նա։









