Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության։
Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,-նշել է նա։









