Foto

Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու․ Վարդանյանը՝ Ռուբինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նամակ է հղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, որտեղ ասվում է․

«Հարգելի պարոն Ռուբինյան,

Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։

Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։
Պատվիրակության գործուղման նպատակը՝

Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։

Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։

Ստանալ նրանց դատավճիռները։

Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։

Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանի դեսպաններին։

Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։
Անհնարինության դեպքումՙ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ»։