Քաղաքացի Սեմյոն Բաբայանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարեվարքության սկզբունքների վարքագծի կանոնների և էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Քաղաքացին ԿԿՀ-ից պահանջել է հարուցել վարույթ։
Քաղաքացի Սեմյոն Բաբայանը գտել է, որ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հանրային խոսույթն ու ձևակերպումները բացահատորեն խախտում են օրենքով սահմանված բարեվարքության համակարգը և պաշտոնատար անձի էթիկայի նորմերը, իսկ հանրային պաշտոնյան պարտավոր է ցուցաբերել քաղաքական և կրոնական չեզոքություն, հարգալից վերաբերմունք, զսպվածություն և բարեկրթություն։
Դիմումատուն 11 օրինակ է ներկյացարել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վերը նշված պարտականությունները կոպտորն խախտվել են։
Օրինակներից մեկն այն դրվագն է, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրեց «պիղծ» որակումը։ Ըստ դիմումատուի՝ դա հոգևոր արժեքների թիրախավորում է։ Դիմումատուն նաև մատնանշել է դատական իշխանության վերբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից արված տարբեր արտահայտություններ, օրինակ, «վնգստացող դատավորներ» որակումը, ինչը դատական իշխանության ներկայացուցիչնրի արժանապատվության նսեմացում է։
Ըստ դիմումատուի՝ այս ամենի նկատմամբ ԿԿՀ-ի տևական անգործությունը կառույցը դարձնում է ձևական ձևավորված մարմին և նպաստում հանրային կյանքում անբարեվարքության վերահաստատմանը։
Ի թիվս մի շարք հիմնավորումների՝ ԿԿՀ-ն ներկայացրել է «պիղծ» բառի բացատրությունն, ընդգծելով, որ բառն իր առաջնային իմաստով նշանակում է կեղտոտ, անմաքուր, ապականված, իսկ կրոնական իմաստով նշանակում է՝ անթույլատրելի, անսուրբ, անճիշտ։ Նշվում է, որ քննարկվող դեպքում Նիկոլ Փաշինյանի և ԱԺ պատգամավոր Սևակ Խաչատրյանի հարց ու պատասխանի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բառն օգտագործվել է առաջնային իմաստով՝ հիմքում ունենալով հոգևոր անձի ոչ մաքուր, ոչ անբասիր, անսուրբ լինելու վերաբերյալ դատողությունը։
ԿԿՀ-ի որոշման մեջ ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը նշված բնորոշումը գործածում է, այսինքն խոսքն առաջին հերթին հնչեցնում է իբրև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդ՝ այսպիով իր քննադատությունն արտահայտելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Վեհափառ Հայրապետի կողմից կուսակրոնության ուխտը, ըստ իրեն, խախտած լինելու հետ։ Հանձնաժողովը գտնում է, որ «պիղծ» բառի գործածումը չի հատել խոսքի իրավաչափության սահմանը։ Հանձնաժողովն արձանագրում է, որ քաղաքական բանավեճի շրջանակներում, տվյալ դեպքում խորհրդարանի ամբիոնից հնչող քաղաական խոսքին հատուկ է չափազանցությունների, ընդհանրական դատողությունների, անգամ՝ ցնցող, ապշեցնող արտահայտություննրի կիրառումը։
Հանձնաժողովը կարևոր է համարում ընդգծել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի խոսքի առաջնային նպատակը եղել է, ոչ թե անձի, այլ կոնկրետ երևույթի՝ կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման հանգամանքը քննադատելը։ Ընդ որում, կիրառված արտահայտությունը, չնայած բացասական երանգին, չի հատել գռեհկաբանության կամ հայհոյախոսության սահմանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքը չի պարունակել բռնության կոչ, քարոզչություն, սպառնալիք կամ ատելության, թշնամանքի հրահրում։ Քննարկվող խոսքի առաջնային և միակ նպատակը վիրավորելը չէ, այլ քննադատական բնույթ է կրել, ինչը բնորոշ է քաղաքական խոսքին»։
Ի վերջո ԿԿՀ-ն որոշել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու դիմումը մերժել։
Հասմիկ Սարգսյան









