Foto

Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ

Արհեստական ​​բանականության զարգացման տեմպերը դանդաղեցնելու շուրջ քննարկումների ֆոնին ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հիշեցրել է, որ դեռ 12 տարի առաջ զգուշացրել էր՝ արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։

«Տասներկու տարի առաջ», — պատասխանել է Մասկը 2014 թվականի իր այն գրառմանը, որում ընդգծել էր, թե արհեստական ​​բանականությունը «պոտենցիալ առումով ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը»։

Շաբաթ օրը Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կոչ է արել դանդաղեցնել ավելի հզոր արհեստական ​​բանականության մոդելների մշակումը՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Ավելի ուշ Իլոն Մասկը համաձայնություն է հայտնել ԱԲ-ի զարգացումը դանդաղեցնելու վերաբերյալ նրա առաջարկին։

Ավելի վաղ Anthropic-ի հետազոտող Ջեյքոբ Քոքսոնը հայտարարել էր արհեստական ​​բանականության ոլորտից հեռանալու մասին՝ վախենալով, որ տեխնոլոգիական կորպորացիաների միջև ընթացող մրցավազքն աշխարհը մոտեցնում է «անվերադարձ կետի» և կարող է հանգեցնել ապոկալիպտիկ սցենարի արդեն 2027 թվականի վերջին։