Ինդոնեզիացի փրկարարները որոնում են «Virgo Transport 8» նավը, որի վրա 243 մարդ է գտնվում և որի հետ կապն ընդհատվել է Ճավայի ծովում՝ փոթորկի ժամանակ. այս մասին հայտնում է երկրի Որոնողափրկարարական ազգային գործակալությունը:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ուղարկվել է KN SAR Laksmana 241 փրկարարական նավը։
Ավելի ուշ փրկարարական ծառայությունները հայտնել են, որ նավը խորտակվել է:
Վերջին տվյալներով՝ տարբեր նավերի օգնությամբ հաջողվել է էվակուացնել և փրկել 115 մարդու, որոնցից մեկը մահացել է:
Այս պահին շուրջ 128 մարդ դեռևս համարվում է անհետ կորած: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են հատուկ ջոկատներ, նավեր և ուղղաթիռ:









