Foto

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակում փոխզիջումներ փնտրել հացահատիկի արտահանման և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հացահատիկը և էներգետիկան ցավոտ հարցեր են ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հացահատիկի մատակարարումները կարևոր են ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Ասիայի և Աֆրիկայի բազմաթիվ երկրների համար։

Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ փոխզիջումները պետք է լինեն երկկողմանի, և Ռուսաստանը նույնպես պետք է կոնկրետ քայլեր կատարի։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն բազմաթիվ հարցերում գնացել է փոխզիջումների և ակնկալում է հետագա քայլեր Մոսկվայից։