Foto

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ. «Ազատություն»

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրին, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ:

Թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը և այժմ որ կառույցում է այն քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարեց վարույթներ նախաձեռնել պարզելու համար, թե արդյոք նորահայատ մեծահարուստ գործարար Նարեկ Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ:

Նալբանդյանը հերքել էր իր կապը որևէ քաղաքական ուժի հետ։