Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պայմանագրում ուղիղ ասված է, թե ինչպես պետք է գործի կազմակերպության անդամը դուրս գալու որոշման դեպքում, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, որ կարելի է անդամ-պետությանը հեռացնել կազմակերպությունից»։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկության դեպքում իրազեկման ժամկետ է սահմանված` 6 ամիս:
Փաշինյանը պնդել է, որ Երևանը վերլուծել է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի միջև պայմանագրային բազան, և ո՛չ ՌԴ-ի և ո՛չ ԵԱՏՄ-ի նկատմամբ պարտավորությունների խախտումներ չեն հայտնաբերվել։









