Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու, որը, ենթադրաբար, Թբիլիսիում սառը զենքով սպանել է ռուս զբոսաշրջիկի։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ուրբաթ օրը ավելի վաղ TV Pirveli-ն հաղորդել էր, որ Թբիլիսիում սպանվել է երկու օր առաջ Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացի, իսկ կասկածյալը փախել է դեպքի վայրից։ Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնապես չէր հաստատել զոհի ազգությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանությունը հանցագործության տաք հետքերով ձերբակալել է օտարերկրացու՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։









