Foto

Դատավորները հրաժարվում են Վեհափառ Հայրապետի գործից, որովհետև հասկանում են՝ սա խնդրահարույց գործ է. Արա Զոհրաբյան

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու Սրբազանների գործը քննել, լրագրողներին ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։

Զոհրաբյանը չի բացառում, որ այս գործը կարող է մակագրվել իշխանության «սրտի դատավորներ» Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին ու այլոց։