ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի աջակցի Ջաննի Ինֆանտինոյին, եթե նա առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հերթական ժամկետի համար։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նաև հայտարարել է, որ Ինֆանտինոյի դեմ, ամենայն հավանականությամբ, այլ թեկնածու կառաջադրվի։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահի դեմ իրավական քայլերի հնարավորությունը՝ կապված ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու նախաձեռնության հետ։ Այդ նախագծի շուրջ լուրջ հակազդեցություն էր առաջացել, և ՖԻՖԱ-ն ի վերջո հրաժարվել էր դրանից։
Ինֆանտինոն պատրաստվում է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում չորրորդ ժամկետի համար, սակայն նրա ղեկավարությունը վերջին շր\ջանում բախվել է ՈւԵՖԱ-ի և այլ ֆուտբոլային կառույցների աճող քննադատությանը։









