Դոնեցկի խոշորագույն առևտրաժամանցային կենտրոնը վնասվել է հրետակոծության հետևանքով, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։
«Քաղաքացիական ենթակառուցվածքին հասցվել է զանգվածային հրթիռային հարված։ Վնասվել է առևտրի կենտրոնը, որտեղ մարդիկ են եղել», — հայտնել են գերատեսչությունից։
Քննչական կոմիտեի աշխատակիցներն արդեն աշխատում են դեպքի վայրում։
«Դոնեցկ Սիթին» քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնն է, որի տարածքը կազմում է ավելի քան 115 հազար քառակուսի մետր։









