Foto

Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի 7 վագոն պրոպան

Վաղը՝ օգոստոսի 24-ին, Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի 7 վագոն պրոպան։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այն կուղարկվի Բալաջարի կայարանից։

Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ, 9 հազար տոննա պարարտանյութ, 1172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Բացի այդ, մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։