Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են հակաօդային պաշտպանությունը և ֆրանսիական զենքի մատակարարման արագացումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ գրեթե երկու ժամ տևած զրույց է տեղի ունեցել։ Կողմերը կենտրոնացել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա։ Զելենսկին նշել է Մակրոնի պատրաստակամությունը՝ օգնելու Patriot համակարգերի համար անհրաժեշտ հրթիռներ ունեցող այլ գործընկերների հետ բանակցություններին, ինչպես նաև քննարկել է Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները։









