Ռուսաստանի զինված ուժերի հարվածները ուկրաինական ենթակառուցվածքների վրա արդյունավետ և ժամանակին են՝ օգնելով զինվորներին կատարել իրենց մարտական խնդիրները։ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ երկխոսության միայն առկա իրողությունների հիման վրա։ Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական կարգավորման վերաբերյալ ներկայումս ի հայտ եկող «էկզոտիկ» առաջարկները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը Ռուսաստանին 40-օրյա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով պարտության մատնելու փորձը անվանել է ռիսկային։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածները որևէ շրջադարձային կետի չեն հանգեցրել Ռուսաստանի հետ դիմակայության մեջ։ Ռուսաստանը ակտիվացրել է ուկրաինական ձեռնարկությունների վրա հարվածները՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների։ Ռուսաստանի պատասխան հարվածները ավելի կործանարար են, քան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի վրա հարվածները։









