Ես թուղթը չեմ վերցրել, բայց այն տեսել եմ վկայի ներկայությամբ, դա տեղի է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում, Թևան Պողոսյանի հետ ենք եղել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողն այսօր Փաշինյանից հետաքրքրվեց, թե երբ ընտրվել էր վարչապետ, կառավարական զուգարաններից բռնած՝ ամեն ինչ նկարում և ցույց էր տալիս, սակայն հանրությանն այդպես էլ ցույց չտվեց նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թուղթը։
«Թուղթը քսերոքս չեմ արել, վկա կա, Թևան Պողոսյանն այնտեղ է եղել»,-հավելեց նա









