Foto

Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ

Վիրաբուժական, քիմիաթերապևտիկ ու ճառագայթային՝ քաղցկեղի բուժման այս երեք հիմնական ուղղություններով առողջության համընդհանուր ապահովագրությունը ծածկույթ ունի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով՝ համակցված բուժման դեպքում ապահովվում է այս երեք փուլերից յուրաքանչյուրի ֆինանսական անխոչընդոտ ընթացքը։

Առողջության ապահովագրությունն ուղիղ ազդեցություն ունի քաղցկեղի ոչ միայն բուժման, այլև կանխարգելման ու վաղ հայտնաբերման գործում․ դժվարամատչելի գրեթե բոլոր հետազոտություններն ապահովագրության շրջանակում իրականացվում են կա՛մ անվճար, կա՛մ համավճարով։