Foto

Ուկրաինայի ԶՈւ-ի hարձակումից հետո հրդեհ է բռնկվել Մոսկվայի մոտակայքում գտնվող Wildberries-ի ամենամեծ պահեստում

Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի վրա։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է 187 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Նա նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պոդոլսկում գտնվող Wildberries-ի պահեստում, սակայն աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։

«Դոյչե վելեն» հայտնում է, որ խոսքը Wildberries-ի պահեստի մասին է Կոլեդինո արդյունաբերական պարկում։