Foto

Վենսը նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակները

Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտության ընթացքում երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ պահպանել ամերիկացիների համար էներգակիրների ցածր գները և թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հետ հարցազրույցում։

«Թիվ մեկ նպատակը մեր ամբողջ երկրում ամերիկացիների համար նավթի և գազի էժան գների պահպանումն է», - ասել է Վենսը։

Նա հավելել է, որ երկրորդ նպատակն է վստահ լինել, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։

Փոխնախագահը վստահություն է հայտնել, որ այդ երկու նպատակներին էլ այժմ հաջողվում է հասնել, և որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հակամարտությունից դուրս կգա ավելի ուժեղ դիրքով։

«Կարծում եմ՝ վստահությամբ կարող եմ ասել, որ այս ամենի ավարտին Միացյալ Նահանգներն ավելի ուժեղ դիրքում կլինի, քանի որ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա այն վիճակին, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկացիների համար», - ասել է Վենսը։