Foto

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: 24News-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:

«Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- նշել են ՆԳՆ-ից: