Foto

Քաղաքացիները լրատվամիջոցներին նվիրատվություն իրականացնելու հնարավարություն կունենան. վարչապետ

2027 թվականի հունվարի 1-ից Համընդհանուր հայտարարագրման համակարգում նախատեսվում է փոփոխություն, որի արդյունքում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից գումար ուղղել լրատվամիջոցներին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը չի կարծում, որ այս մեխանիզմը միանգամից կլուծի լրատվամիջոցների ֆինանսավորման խնդիրները։

«Տարիների ընթացքում մենք կունենանք ինստիտուտ, որը խնդիրը կլուծի։ Դեռևս 2018 թվականից մենք լրատվամիջոցներին ունենք առաջարկ, որը սառեցվեց, ինչքան հիշում եմ՝ լրատվամիջոցների հետաքրքրվածություն չլինելու պատճառով»,- ասել է Փաշինյանը։

 Անդրադառնալով ֆեյքերին՝ Փաշինյանը նշեց. «Ես ֆեյք չունեմ և մեր ունեցած ֆեյքերի մասին էլ ոչ մի տեղեկություն չունեմ»։