Foto

Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ. Փաշինյանը՝ զինծառայողի դեպքի մասին

Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ, ճեպազրույի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զինծառայողի մահվան դեպքին։

«Ես որոշում արդեն կայացրել եմ․ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն։ Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար»,-ասաց նա։