2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը սահմանվեց 500 հազար դրամ։
Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել ներկայիս՝ երեխայի կարգաթվով պայմանավորված նպաստի չափերը։ Այսինքն՝ նոր՝ միասնական 500 հազար դրամի չափը հետադարձ ուժ չի ունենալու։
Փոփոխություններից հետո ծնողները նպաստի համար կկարողանան դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։









