«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ալվարո Կորտեսն արժանացել է գլխավոր թիմի մարզչական շտաբի վստահությանը: Այս մասին գրում է armsport.am-ը։
Ինչպես հաղորդում է լրագրող Սերխի Կապդևիլան, սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանում կդառնա «կապտանռնագույնների» հիմնական կազմի լիարժեք անդամ։ Թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և ակումբի ղեկավարությունը հիացած են երիտասարդ իսպանացու ելույթներով։
Նշենք, որ Ալվարո Կորտեսը նախկինում հանդես է եկել առավելապես կատալոնացիների երկրորդ թիմում, որտեղ կրել է ավագի թևկապը։ Գլխավոր թիմի կազմում կենտրոնական պաշտպանն առայժմ անցկացրել է ընդամենը մեկ պաշտոնական հանդիպում. նրա նորամուտը կայացել է Լա լիգայի՝ մայիսին կայացած «Ալավեսի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-1 հաշվով։









