Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ հունիսի 15-ի կոչից հետո ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրություններից հետո կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու 29 երկրից։ Ըստ նրա՝ շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը՝ ոչ, ավելի քան 30-ի մասին ընդունվել են դրական որոշումներ, 16-ը արդեն նշանակվել է բարձր պաշտոններում։Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ ոլորտային նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին տեղեկանում են կառավարության կայքից, առանց նախնական իրազեկման։ Փաշինյանը չի ներկայացնում նրանց ապագա տեղակալներին։
Նույն աղբյուրների պնդմամբ՝ այս կադրային բանկով նշանակվել է նաև ԲՏԱ նախարար Դավիթ Թադեւոսյանը, որը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել և սկզբում պետք է փոխնախարար լիներ։ «Հրապարակ»-ը գրում է, որ Մխիթար Հայրապետյանի կոնֆլիկտից և հեռանալուց հետո նա դարձել է նախարար, իսկ նախարարությունում «զվարճանում են նրա անփորձության և անտեղյակության դրսևորումների վրա»։