Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Պարսից ծոցի երկրներին միավորել Թեհրանի դեմ, իսկ Իրանը աշխատում է տարածաշրջանում պառակտում թույլ չտալու ուղղությամբ։ Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը մտադիր չէ հարձակվել այլ երկրների վրա, գրավել տարածքներ կամ ընդլայնել իր սահմանները և ձգտում է հարևանների հետ խաղաղ համակեցության։
Նա նշել է, որ Թեհրանի հարաբերությունները հարևան մի շարք երկրների հետ բարելավվել են։
Փեզեշքիանը նաև հաստատել է, որ Իրանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ, եթե բանակցությունները համապատասխանեն երկրի ազգային շահերին։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Թեհրանը չի ընդունի պահանջներ, որոնք ենթադրում են իր պաշտպանական կարողությունների թուլացում։









