Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1-2 հաշվով զիջեց առաջնության նորեկ «Սարդարապատին»։
Հյուրերի կազմում 21-րդ րոպեին հաշիվը բացեց Լևոն Վարդանյանը, իսկ 28-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Լևոն Պետրոսյանը։ Տանտերերի կազմում խաղավերջում՝ 81-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատեց թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։ Նշենք, որ սա Հարոյանի առաջին գոլն էր «Արարատի» կազմում։
Այս հաղթանակից հետո «Սարդարապատը» վաստակեց 6 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Արարատը» առանց միավորի շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Աղբյուրը`ArmSport.am









