Foto

Մասկը չի ցանկանում թույլ տալ Starlink-ի օգտագործումը ՌԴ տարածքին հարվածների համար

The Atlantic-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Իլոն Մասկը հրաժարվում է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Starlink համակարգը՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ ուղղորդելու նպատակով, և կոչ է անում համաձայնության գալ։

Ավելի վաղ ամսագիրը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազդել Մասկի վրա, որպեսզի նա թույլ տա Ուկրաինային Starlink-ն օգտագործել հարվածների թիրախավորման համար։

Սպիտակ տունը և SpaceX ընկերությունը ՏԱՍՍ-ի հարցմանը չեն պատասխանել՝ հրապարակումը մեկնաբանելու համար։