Foto

Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Պարեկային ծառայության նախկին պետ, ապա՝ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը Արփինե Սարգսյանի հրամանով նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Արթուր Խուդինյանին ներկայացրել է անձնակազմին։