Foto

Ծովազարդում բնակիչն իր 10 գլուխ գառներին հայտնաբերել է հոշոտված

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի Անդրանիկի փողոցի տներից մեկում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառների տերը ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում է գառներին հայտնաբերել սատկած։ Գայլե՞րը, թե՞ թափառող շներն են եղել՝ ինքը դժվարանում է պատասխանել։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Արդյո՞ք Գեղարքունիքի մարզպետն ու Սևան խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին՝ դեռևս հայտնի չէ։