Foto

ԱԹՍ-ների հարվածների պատճառով Եկատերինբուրգի Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 7-ի առավոտյան հարվածել են Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի պահեստին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնել է Սվերդլովսկի մարզի ղեկավար Դենիս Պասլերը՝ Telegram-ում։

Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերը ոչնչացրել են 8 ԱԹՍ։ Դրանցից երեքն ընկել են լոգիստիկ կենտրոնի վրա։ Տուժածներ չկան։ Հրշեջները մարում են հրդեհը։

Իր հերթին, Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան Telegram-ում հայտնել է, որ լոգիստիկ օբյեկտից 800 մարդ է տարհանվել։

Wildberries ընկերությունը հայտնել է, որ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։

Վերջին շաբաթներին Wildberries-ի պահեստները հաճախ են հարձակման թիրախ դառնում Ռուսաստանի տարբեր մարզերում։