ՀՀ առողջապահության նախարարությունը, NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) և Alfa Pharm Pharmacy Chain-ը համատեղ իրականացնում են ծրագիր, որի շրջանակում Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր։
Այս մասին հայտնել են NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:
Թեստավորումն անվճար է, անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ), հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում։
«Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը կարևոր քայլ է Ձեր և Ձեր շրջապատի առողջության պահպանման համար։ Հոգ տարեք Ձեր մասին: Անցե՛ք թեստը»,-նշել են ԻՀԱԿ-ից:
Մասնակից դեղատների հասցեներ՝ Աբովյան 22, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23, Վաղարշ Վաղարշյան 10:









