Foto

Բնակիչները պահանջում են խոստացված բնակարանները. ցույց կառավարության շենքի մոտ (ֆոտոշարք)

Երևանի Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները պահանջում են իրենց բնակարանները: Ըստ բնակիչների՝ Կառավարությունն իրենց վերաբնակեցման ծրագրով նախատեսված տարածքները չի հատկացրել: Նրանցից շատերի հիմնական բողոքը վերաբերում է հենց բնակմակերեսին: Այսօր նրանք բողոքի գործողություն են իրականացրել կառավարության շենքի մոտ:

-Մենք 2 սենյակ ունենք , սակայն հաշվի չեն առնում, որ անձերի քանակով շատ ենք: Ես մեկ անչափահաս երեխա ունեմ, երկրորդին էլ շուտով կունենամ: Հիմա եթե իմ երեխան ծնվի, ես որտե՞ղ պետք է ապրեմ, որտե՞ղ պետք է տեղավորեմ երեխայիս: Ո՛չ մահճակալի տեղ ունենք, ո՛չ մի բանի: Ավելի մեծ տարածքով բնակարան չեն տրամադրում, ասում են, որ տվել են ու մենք սանհանգույց ենք ավելացրել, սակայն փաստաթղթեր ենք ներկայացրել, մասնագետների ենք հրավիրել, ովքեր հաստատել են, որ սանհանգույցն ի սկզբանե եղել է, սակայն ոչ մի արդյունք: Պայքարելու ենք այնքան, մինչ մեր բնակարանները հատկացնեն,Vesti.am-ին է ասել բնակչուհիներից Լիլիթ Բադալյանը:

Բնակիչներից մեկն էլ նշել է, որ իր 4 սենյականոց բնակարանի դիմաց իրեն  2 սենյականոց են տրամադրել՝ չնայած նրան, որ ծրագրով նախատեսված էր յուրաքանչյուր մեկ սենյակի դիմաց տալ մեկը:  Ընտանիքը հրաժարվել է տրամադրված 2 սենյակից, քանի որ տան անդամները շատ են ու հնարավոր չէ տեղավորվել փոքր բնակարանում:

Vesti.am