Foto

Տվյալ պահին «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության աշխատանքի շարունակության համար անհրաժեշտ պայմանները բացակայում են. Կիսելյով

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը չի կարող շարունակել իր գործունեությունն Ադրբեջանում, հայտարարել է Russia Today մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

«Ցավով պետք է արձանագրենք, որ տվյալ պահին «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության աշխատանքի շարունակության համար անհրաժեշտ պայմանները բացակայում են»,- ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում այսօր նշել է Կիսելյովը։

«Մենք կանենք ամեն ինչ մեր ձերբակալված լրագրողների իրավական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն էր իրականացրել«Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրությունում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։ Ավելի ուշ Բաքվի Խաթայի դատարանը 4 ամսով կալանավորել էր լրատվամիջոցի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին, սակայն նարքն այսօր ազատ են արձակվել: