«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերով։ Դեռևս հունիսին՝ աշխարհի առաջնության խմբային փուլի ընթացքում, 22-ամյա ֆուտբոլիստը հրապարակավ հայտարարել էր, որ վարդագույն կներկի մազերը, եթե Իսպանիայի ազգային հավաքականը դառնա Մունդիալի հաղթող։
Այդպես էլ եղավ. իսպանացիները սայթաքեցին Կաբո Վերդեի դեմ առաջին խաղում (0-0), սակայն այնուհետև հաղթանակ տարան բոլոր հանդիպումներում և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին աշխարհի գավաթը։ Եզրափակիչում «Ֆուրիա ռոխան» 1-0 հաշվով առավելության հասավ Արգենտինայի ընտրանու նկատմամբ։
Այժմ Գավին պահել է խոստումը. նա սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարներ վարդագույն մազերով՝ կից անելով հետևյալ գրառումը. «Խոսքի տեր մարդ»։
Նշենք, որ «Բարսայի» կիսապաշտպանը Իսպանիայի հաղթական աշխարհի առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման։
Աղբյուրը`ArmSport.am









