Foto

«Օդային տագնապ»․ Բաղանիսում կանցկացվի բնակչության պաշտպանության վարժանք

Փրկարար ծառայությունից հայտնում են․

«Օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին,  գործարկվելու է էլեկտրական շչակ»:

Փրկարար ծառայությունից նաև հորդորում են չանհանգստանալ։