Foto

Եկել է խաղաղության պայմաններում, առանց պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը․ Ռուբեն Ռուբինյան

Եկել է խաղաղության պայմաններում, առանց պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը։ Այս մասին ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին իր եույթում հայտարարել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն, առանց ընտրակաշառքի չեն ընտրել ՔՊ-ին, այլ՝ ընտրել են այլ ուժերի։ Այժմ եկել է խաղաղության պայմաններում առանց խաղաղության, առանց պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը:

Կա մեկ ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018թ. սկսած ԱԺ-ն դարձել անհանդուրժող վայր։ Դա ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելն է։

Չեմ ասում՝ «չհաշտվելը»։ Նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների կամ ժողովրդի որոշման հետ։ Բայց խնդիր է, երբ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը»,-ասել է նա։