Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Մոլդովական «Զիմբրուի» հետ պատասխան խաղում երևանյան թիմը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հաղթեց 2:1 հաշվով:
«Նոան» Մոլդովայում «Զիմբրուի» հետ ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել։ Հաջորդ փուլում մեր թիմը կմրցի ԲԱՏԷ (Բելառուս) – «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:









