ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում «Համաս»-ի և մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։
«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի կայուն խաղաղություն և անվտանգություն», – Truth Social-ում գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային՝ միջնորդական ջանքերի համար։ Նրա խոսքով՝ «Համաս»-ի և դաշնակից պաղեստինյան խմբավորումների զինաթափումը պետք է իրականացվի փուլ առ փուլ։
«Համաս»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները AFP-ին հաստատել են, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնություն է ձեռք բերվել։ Իսրայելը, սակայն, առայժմ չի մեկնաբանել տեղեկությունը։









