Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովին ՌԴ-ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու համար, սկսվել է նրան միջազգային հետախուզման հայտարարելու գործընթացը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնից (ԱԴԾ ՀԿԿ):
«Տելեգրամի ղեկավար Պ. Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով (ահաբեկչական գործունեությանն աջակցելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում, նա հայտարարվում է միջազգային հետախուզման», – նշել են ՀԿԿ-ում:
Հաղորդագրությունում ասվում է, որ ռուսական օրենսդրության խախտմամբ Տելեգրամի կողմից չեն ջնջվել տվյալ մեսենջերի բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական հատուկ ծառայությունների, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից ՌԴ-ում դիվերսիոն-ահաբեկչական ակտերի, զանգվածային սպանությունների, կիբերխարդախության գործունեության նախապատրաստման և համակարգման համար, որոնց հետևանքով դարձել են բազմաթիվ մարդկային զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև միլիարդավոր նյութական վնաս։









