«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ փաստաբան Աբրասիմ Աթոյանը հայտնել էր, որ ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանին առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում տարել են իր տնից։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,– հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6–ին հայտարարություն էր տարածել, որով պնդում էր, թե ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։
Կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություններ, որում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։









