Foto

ԵՄ-ն կոչ է արել Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Կալասի հաղորդմամբ՝ քննարկվել են Պարսից ծոցի իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որը, ըստ նրա, վերջին օրերին ավելի է ակտիվացել։

Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ դիվանագիտական ճանապարհին վերադառնալու և լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելու ուղիներ գտնելու համար։

«Ես հստակ հասկացրել եմ, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ ագրեսիան անընդունելի է։ ԵՄ բոլոր անդամ երկրները դատապարտել են այդ գործողությունները»,- նշել է Կալասը։