Foto

Առեղծվածային ու ողբերգական դեպք Վանաձորում. քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը

Առեղծվածային ու ողբերգական դեպք Վանաձորում. քույրը հայտԵրեկ առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։նաբերել է 6-ամյա քրոջ մարմինը