Իտալական ֆուտբոլի ֆունկցիոներները վերջին օրերին ակտիվորեն աշխատում են ազգային հավաքականի համար նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ։ Պաոլո Մալդինին և Լեոնարդոն այդ պաշտոնն առաջարկել էին Կառլո Անչելոտիին և Պեպ Գվարդիոլային, սակայն երկուսից էլ մերժում են ստացել։
Հաղորդվում է նաև, որ բանակցությունների ժամանակ իսպանացի մասնագետը վերահաստատել է մարզչական կարիերայում դադար վերցնելու իր հաստատակամ մտադրությունը։
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պեպ Գվարդիոլայի և Կառլո Անչելոտիի մերժումներից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է հասել Անդրեա Պիռլոյի հետ։ 47-ամյա մասնագետն արդեն ընդունել է առաջարկը և ազգային թիմը կգլխավորի մինչև 2030 թվականը։









